Ինչպես նախկինում հաղորդվել էր, լեգենդար «Հարրի Փոթերը» պատրաստվում է վերադառնալ էկրաններ՝ որպես սերիալ։ Մինչ երկրպագուները անհամբեր սպասում են նոր մանրամասներին և պրեմիերային, HBO-ն հրապարակել է առաջին կադրը։
Չնայած հերոսը մեջքով կանգնած է տեսախցիկին, նրա «Փոթեր» թիկնոցը պարզ է դարձնում, թե ով է մեր առջև: Ըստ երևույթին, շոտլանդացի երիտասարդ դերասան Դոմինիկ Մաքլաֆլինը դուրս է գալիս դաշտից, որտեղ, կարծես, կարող էր հենց նոր տեղի ունենալ Քվիդիչի խաղը:
Հիշեցնենք, որ Հարրի Փոթերի վերագործարկման մասին հայտարարվել էր 2023 թվականի գարնանը։ HBO-ի և HBO Max-ի բովանդակության ղեկավար Քեյսի Բլոյսը Deadline-ի հետ զրուցել է նախագծի պրեմիերայի նախնական ամսաթվի մասին։ Նրա խոսքով՝ թողարկումը նախատեսված է 2027 թվականի սկզբին։
















