Զենդեյային և Թոմ Հոլանդին առաջին անգամ միասին են նկատել գաղտնի հարսանիքի մասին լուրից հետո

Զենդեյային և Թոմ Հոլանդին առաջին անգամ միասին են նկատել այն բանից հետո, երբ մարտի սկզբին համացանցում սկսեցին խոսել, որ աստղերը գաղտնի ամուսնացել են։

Զենդեյան և Թոմը ձեռք ձեռքի տված և ընկերների հետ ընթրիքի ժամանակ հանգիստ տեսք ունեին։ Սա նրանց առաջին հրապարակային ելույթն էր այն բանից հետո, երբ Զենդեյայի ոճաբան Լոու Ռոուչը ակնարկեց, որ երկար սպասված հարսանիքը, իբր, արդեն տեղի է ունեցել։ Զենդեյան և Հոլանդը լռել են լուրերի վերաբերյալ։

Ի դեպ, դերասանուհին հայտնվել է մատնեմատին ոսկե մատանիով, իսկ ահա նրա նշանադրության մատանին, որը նա նախկինում ցուցադրել էր հանրությանը, այս անգամ չի եղել:

Գաղտնի հարսանիքի թեման արդեն մի քանի շաբաթ է, ինչ քննարկվում է համացանցում, շատ օգտատերեր նույնիսկ սկսել են ենթադրել, որ սա գովազդային արշավ է Զենդեյայի նոր ֆիլմի թողարկման համար:

Այնուամենայնիվ, զույգի երկրպագուները վստահ են, որ Թոմն ու Զենդեյան վաղուց են ամուսնացել, իսկ լուրը նոր է հանրայնացվում։ Զույգը նախընտրում է փակ ապրելակերպ, ուստի որոշել են այս անձնական իրադարձության մասին հայտարարել էլեգանտ ձևով՝ Զենդեյայի մատին մատանիով, առանց որևէ պաշտոնական հայտարարության։