Կինը հրաժարվում է ընդունել Ռիհաննայի տան վրա կրակելու մեղադրանքները

35-ամյա Իվաննա Լիսետ Օրտիզը, որ մարտի 8-ին կրակ էր բացել ամերիկացի երգչուհի Ռիահաննայի տան վրա, հերքում է բոլոր մեղադրանքները։ Նա մեղադրվում է սպանության փորձի, կիսաավտոմատ հրազենով հարձակման, ինչպես նաև բնակելի շինության ու մեքենայի վրա կրակոցներ արձակելու մեջ։ Հայտնում է Radar-ը:

Տանը այդ պահին եղել են Ռիհաննան, նրա սիրելին՝ A$AP Rocky-ն, և երեխաները։

Ըստ դատախազի՝ կրակոցների ժամանակ բազմաթիվ կյանքեր են վտանգվել։ Ոստիկանությունը հայտնաբերել է Օրտիզին մեքենայում՝ հրացանով և զինամթերքով։ Տան մուտքի դարպասները կրակոցներից վնասվել են, սակայն որևէ մեկը չի տուժել։ Օրտիզը կալանքի տակ է 1.875 միլիոն դոլար գրավի դիմաց և չպետք է որևէ շփում ունենա Ռիհաննայի հետ։ Դատական նախնական նիստը նշանակված է ապրիլի 8-ին։