Սիլվեստր Ստալոնեին մեղադրում են բռնաբարության մեջ

Արդեն մի քանի տարի է, ինչ երիտասարդ ամերիկուհին, ով չի ցանկանում լրատվամիջոցներին հայտնել իր իրական անունը, մեղադրում է աշխարհահռչակ դերասան Սիլվեստր Ստալոնեին բռնաբարության մեջ։ Նա մի քանի անգամ դատական հայցով հանդես է եկել դերասանի դեմ՝ մեղադրելով նրան ոչ միայն բռնաբարության, այլ նաև մանկապղծության մեջ, որովհետև ամերիկուհու պնդմամբ՝ ինքը բռնության ենթարկվել է Ստալոնեի կողմից 13 տարեկանում։
Դատական համակարգը անհիմն է համարում նրա մեղադրանքները, քանզի դրանք արդեն կորցրել են իրնեց արդիականությունը․ դեպքը կատարվել են 1984 թվականին։ Սակայն ամերիկուհին չի դադարում սպառնալ Ստալոնեին՝ համագործակցելով լրատվամիջոցների հետ և կիսվելով լրագրողների հետ իր կյանքի այդ դժբախտ պատմությամբ։
Շատերը հավատում են նրա խոսքերին, որովհետև տարիներ առաջ Ստալոնեն կրկին մեղադրվում էր բռնաբարության մեջ։
Գործը դատարան չհասավ, որովհետև միջադեպն ուներ 15 տարվա վաղեմություն։
Ինքը՝ Ստալոնեն, լրագրողների հետ ակտիվ շփվում է և միշտ շեշտում է, որ բոլոր նմանատիպ մեղադրանքները կեղծ են ու չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտնում է The Hollywood Reporter լրատվամիջոցը։