Ամեն օր մազերը լվանալը շատերի համար լավ սովորություն է թվում՝ թարմ մազեր, մաքուր մաշկ: Սակայն այս ռեժիմն ունի իր թերությունները։ Բժիշկ Տատյանա Գոնչարովան ասել է, որ գլխամաշկն անընդհատ արտադրում է սեբում՝ բնական ճարպային նյութ, որը պաշտպանում է գլխամաշկը և մազերը չորացումից: Երբ մարդը չափազանց հաճախ է լվանում մազերը, հատկապես ագրեսիվ բաղադրիչներ պարունակող շամպուններով, այս պաշտպանիչ շերտը լվացվում է: Արդյունքում, մաշկը կորցնում է խոնավությունը, ինչը առաջացնում է քոր, չորություն, թեփոտում և երբեմն նույնիսկ բորբոքում:
Մասնագետը շեշտում է, որ կա ևս մեկ ազդեցություն, որը շատերը չեն կապում լվացման հետ։ Մաշկը կարող է սկսել ավելի շատ ճարպ արտադրել՝ ի պատասխան մշտական չորության։ Այդ դեպքում մազերն ավելի արագ են յուղոտվում, ինչը հանգեցնում է ավելի հաճախակի լվացման։
Մասնագետը նշել է, որ մազերը լվանալու համար համընդհանուր կանոն չկա։
Մեկի համար շաբաթը մեկ կամ երկու անգամ լվանալը կարող է նորմա լինել, մինչդեռ մյուսի համար՝ ավելի հաճախ: Ամեն ինչ կախված է մազերի տեսակից, գլխամաշկի վիճակից, սովորություններից, սթրեսից և նույնիսկ կլիմայից։
«Դուք պետք է կենտրոնանաք ոչ թե ինտերնետից ստացված խորհուրդների, այլ ձեր սեփական ախտանիշների վրա: Եթե լվանալուց հետո ձեր մաշկը լարված է, քոր է գալիս, կարմրում կամ թեփոտվում է, և ձեր մազերը կամ չափազանց չոր են, կամ չափազանց յուղոտ, ապա լավագույնն է անընդհատ չփոխել շամպունները, այլ խորհրդակցել մասնագետների հետ», – խորհուրդ է տվել տրիխոլոգը։
Աղբյուրը`Panorama.am














