Էսթեր Էքսպոզիտոն և Կիլիան Մբապեն հաստատել են սիրավեպի մասին լուրերը

Էսթեր Էքսպոզիտոն և Կիլիան Մբապեն այլևս չեն թաքցնում իրենց զգացմունքները: Պապարացիների լուսանկարները հաստատել են դերասանուհու և ֆուտբոլիստի հարաբերությունները։

Մադրիդի փողոցներից մեկում դերասանուհին բարից դուրս է եկել՝ ձեռքին երկու խմիչք, նստել ֆուտբոլիստի վարած մեքենան և համբուրել: Պապարացիների խոսքով՝ դա տեղի է ունեցել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի մոտ, որը Մբապեի սիրելի վայրերից մեկն է Իսպանիայի մայրաքաղաքում։

Հիշեցնենք, որ մարտ ամսին լուրեր էին շրջանառվում «Ռեալ Մադրիդի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի և 26-ամյա դերասանուհի Էսթեր Էքսպոզիտոյի միջև սիրավեպի մասին, որը հայտնի է Netflix-ի «Էլիտ» սերիալում իր դերակատարմամբ:

MADRID, SPAIN – APRIL 01: Kylian Mbappe picks up Ester Exposito on 01 Ապրիլ 2026 in Madrid, Spain. (Photo By Manuel Pinilla Cruces via Getty Images)