Դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանն ու Ալիս Կապլանջյանն ամուսնալուծվել են: Դերասանի խոսքով՝ բաժանվելուց հետո մոտ մեկ տարի մենակ է ապրել, իսկ այժմ նրա կողքին մեկ այլ կին է: Գրում է BRAVO.am-ը:
Խաչատրյանի սիրելին Անի Սիմոնյանն է, որի հետ այս օրերին գտնվում է Երևանում, իսկ մինչ այդ նրանք միասին շրջագայել են Իտալիայում ու Վենետիկից լուսանկարներով կիսվել Ինստագրամում:
«Հեքիաթը կարող է իրականություն դառնալ կամ պատահել ձեզ հետ, եթե սրտով և հոգով երիտասարդ եք»,- համատեղ լուսանկարն այսպես է մակագրել դերասանը:
Անի Սիմոնյանի ինստագրամյան էջից տեղեկանում ենք, որ նա Լոս Անջելեսում բնակվող ձեռնարկատեր է և «Ամոթի ուժը» գրքի հեղինակը: Այն պարտադրված կարծրատիպերը կոտրած հայ աղջկա անձնական ճանապարհորդության մասին է:
78-ամյա դերասանն Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման շրջանակում ասել է, որ «իր և Անիի հարաբերությունները բաժանումից շատ հետո են սկսվել»:
«Կարծում եմ՝ գոնե առայժմ մենք լրացնում ենք իրար։ Երկուսս էլ ազատ մարդիկ ենք. այնպես չէ, որ պարտավորություններով ծանրաբեռնված ենք։ Ինքն իր երեխաներին է նվիրված, ես՝ իմ, եւ մենք բավական համերաշխ ենք։ Շատ կարեւոր է կողքիդ ունենալ մի մարդու, որը քեզ հասկանում է, եւ որին դու ես հասկանում։ Մենք լրացնում ենք իրար։ Տարիքային տարբերությունը մեզ վրա չի ազդում, որեւէ կերպ չի խանգարում։ Չգիտեմ՝ հետագայում ինչպես կլինի, բայց առայժմ մենք լավ ենք։ Երկուսս էլ ամուսնություն չենք պլանավորում»,- ասել է Խաչատրյանը:


















