Դերասանուհի Արաքսյա Մելիքյանն Ինստագրամում դստեր հետ ֆոտոշարք է հրապարակել, հայտնում է Tert.am-ը:
«Հայրս միշտ ասում էր. «Կնոջ ամենամեծ առաքելությունը մայրանալն է, հետո նոր մնացած ինչ կկամենա»:
Երբ աղջկաս տարիքին էի՝ ընդվզում էի, աշխարհաշրջման հսկայական գաղափարներ ունեի, հիմա եմ հասկանում հորս պատգամի խորությունը։ Կինն ինչպես և բնությունը կյանքի շարունակության միակ ֆենոմենն է, ուստի, եթե Աստծված շռայլ նվեր է տալիս կնոջը մայրանալու տեսքով՝ պետք է երախտապարտ լինել, ընդունել ու հետո անցնել «աշխարհաշրջման» ծրագրերին (կեսկատակ)-դե ես համառ եմ չէ՞»,- գրել է դերասանուհին:




















