Քիմ Քարդաշյանը մեկնեց Հայաստանից

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով եկել էր հայրենիք WCIT համաշխարհային համաժողովին մասնակցելու համար, այսօր լքեց Հայաստանը:
Ժամանման հաջորդ օրը Քիմն ուղևորվել էր Էջմիածին, որտեղ տեղի էր ունեցել նրա 4 երեխաներին՝ Փսալոմի, Նորթի, Սեյնթի ու Չիկագոյի մկրտության արարողությունը: Մկրտության ժամանակ երեխաներին տրվել էին հայկական անուններ. Քիմ Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Պսալմին, տվել են Վարդան անունը։ Մյուսներին տվել են Աշխեն, Գրիգոր անունները:Իսկ Քիմին մկրտության ժամանակ տվել են Հեղինե անունը:
Բացի այն, որ հեռուստաաստղը մասնակցեց WCIT համաժողովին, Քիմը նաև ցանկություն հայտնեց իր՝ ներքնազգեստների բրենդը Հայաստան բերելու և հայերի համար աշխատատեղեր բացելու մասին: