Ռեփեր Օֆսեթը կրակոցներից վիրավորում է ստացել

Ռեփեր Օֆսեթը (Կիարի Քենդրել Սեֆուս) վիրավորում է ստացել Ֆլորիդայի կազինոյի մոտ, հայտնում է The Guardian-ը: Նա հոսպիտալացվել է տեղի ունեցած կրակոցներից հետո։ TMZ-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել անցյալ երկուշաբթի։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել երկու կասկածյալի։

Արտիստի ներկայացուցիչները հաստատել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, և որ նա այժմ գտնվում է բժշկական հսկողության տակ։

Դեպքի հետաքննությունը շարունակվում է։ Հայտնում է Radar-ը: