Անի Երանյանը «Ֆուլ Հաուս»-ի տաղավարից տեսանյութ է հրապարակել

Դերասանուհի Անի Երանյանը, Արփի Գաբրիելյանն ու ֆուլհաուսցիները տարիներ անց այցելել են «Ֆուլ Հաուս»-ի տաղավար: Անի Երանյանն Ինստգրամում տեսանյութ է հրապարակել, հայտնում է Tert.am-ը:

«Երեկ գնացի մեր «Ֆուլլ Հաուսի» տաղավար, որը այլևս «Մարդամեկը» սիթքոմի պավիլյոնն է…. Էնքան սիրուն հիշողություններ ունեցա, մանավանդ երբ այդ տաղավարում հանդիպում ես Ֆուլլ հաուսցիներին»,- տեսանյութին կից գրել է նա: