Իրինա Թովմասյանի շնորհավորանքը դստերը՝ հաղթանակի կապակցությամբ

Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգին, մասնակցելով «Miss Super Model Europe 2019»-ին, հաղթող է ճանաչվել։ Գեղեցկության մրցույթն անցկացվել է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։
Մեգին մրցույթից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Աղջկա հետ Ուկրաինայում է եղել նաև Մեգիի գեղեցկուհի մայրիկը՝ Իրինա Թովմասյանը։ Իրինան ևս նկարներ է հրապարկել իր միկրոբլոգում և շնորհավորել աղջկան հաղթանակի կապակցությամբ։ «Իմ գեղեցկուհի»,- գերլ է նախկին մոդելը հրապարակված լուսանկարի մեկնաբանության դաշտում՝ խոսքն ուղղելով դստերը։