Ջենիֆեր Լոպեսն անակնկալ ելույթ է ունեցել Կալիֆոռնիայի Ինդիո քաղաքում անցկացվող Coachella 2026 երաժշտական փառատոնում, ինչը դարձել է երեկոյի ամենաքննարկվող իրադարձություններից մեկը։ Հայտնում է Radar-ը:
56-ամյա աստղը ներկայացրել է իր նոր՝ «Save Me Tonight» երգը, որը թողարկվել էր անցյալ ամիս և ստեղծվել է Դեյվիդ Գետտայի հետ համագործակցությամբ։ Չնայած իր ավելի քան 25-ամյա երաժշտական կարիերային՝ սա Ջեյ Լոյի առաջին ելույթն էր Coachella-ի բեմում։
Նրա հայտնվելը մեծ ոգևորություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում։ Դեյվիդ Գետտան նախապես հայտարարել է, որ «հրավիրել է մի ընկերոջ», որից հետո բեմում հայտնվել է Լոպեսը՝ կրելով մարմինն ընդգծող փայլուն հագուստ։ Ջենիֆեր Լոպեսը վերջերս է ավարտել Լաս Վեգասի համերգային ծրագրերը, սակայն շարունակում է ակտիվ գործունեությունը՝ փաստելով, որ գտնվում է իր կարիերայի լավագույն փուլերից մեկում։















