Ի՞նչ բարդույթներ ունեն աստղերը

Բարդույթ հասկացությունը հոգեվերլուծության բնագավառ է մտցրել Կարլ Գուստավ Յունգը: Բարդույթ բառը մենք օգտագործում ենք մարդու հոգում «հիվանդ տեղի» նկարագրման համար:
Մեր ժամանակներում, երբ յուրաքանչյուր բնագավառում կան հստակ չափանիշեր, չհամապատասխանելով դրանց՝ սկում ենք թերագնահատել ինքներս մեզ ու առաջացնել բարդույթներ: Բարդույթները մեզ դարձնում են անինքնավստահ ու ինքնամփոփ, իսկ երբեմն անգամ ագրեսիվ:
Դրանք խանգարում են ազատ շփվել մարդկանց հետ ու կառուցել առողջ, դրական փոխհարաբերություններ:
Բարդույթներից զերծ չեն նաև հայտնի մարդիկ: Չնայած որ նրանք ունեն միլիոնավոր երկրպագուներ, նրանց հետևից վազում են պապարացիները, իսկ հեռուստատեսությունը  պատարստ է վճարել հազարավոր դոլարներ՝ նրանց նկարահանելու համար՝ միևնույն է, նրանք հասկանում են, որ իդեալական չեն:

Մեգան Ֆոքսը տանել չի կարողանում իր ձեռքերը:

Ջուդ Լոուն բացարձակ չի սիրում իր դեմքը և դիմագծերը:
Կարծում է, որ դրանք շատ կանացի են:

Անջելինա Ջոլին բարդույթավորվում է իր չափազանց հաստ շուրթերից:
Էնջին չի սիրում մարմնի այդ հատվածը՝ կարծելով, որ դրանք իրեն վուլգար են դարձնում:
Տարիներ առաջ նա կոսմետոլոգիայի օգնությամբ փոքր-ինչ նեղացրեց շուրթերը:

Ջենիֆեր Լոպեսը բարդույթավորվում է իր ավելորդ քաշից և ակտիվ մարզվում ու հետևում է խիստ դիետաների:

Բեյոնսեն կարծում է, որ իր ազդրերը չափազանց հաստ են:
Նա անգամ դատական հայց է ներկայացրել իր սննդաբանի դեմ, ով չի կարողացել աստղին օգնել նիհարելու հարցում: