«31-ամյակս շատ սիրուն սկսեցի, բայց հաջորդ օրն ամեն ինչ հարամվեց». Հասմիկ Խոջյան

Մարտի վերջին դերասանուհի և հաղորդավար Հասմիկ Խոջյանը Բրյուսելում նշել է ծննդյան 31-րդ տարեդարձը, հայտնում է BRAVO.am-ը:

Այն ժամանակ նա այսպիսի խոստովանություն էր արել. «Իմ ամենասիրելի օրը տարվա մեջ: Ես արդեն 31 տարեկան եմ ու, ինչպես բոլոր 30+-ներինը, իմ հավատը ևս չի գալիս, որ մեծացել եմ: Շարունակում եմ սիրել կյանքն այնպես, ինչպես 20-ում, ու երազել` ինչպես 25-ում»:

Հիմա էլ նա կիսվել է ծննդյան օրվա լուսանկարներով ու պատմել հաջորդ օրը տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին: «Բրուսելում ծննդյանս օրը շատ սիրուն կերպով սկսեցի, բայց հաջորդ օրն ամեն ինչը հարամվեց՝ հեռախոսս գողացան»,- գրել է Խոջյանը և առաջարկել հիշենք միայն դրական իրադարձությունները: