Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հրապարակավ դիմել է իր նախկին կնոջը՝ Ալլա Պուգաչովային, հայտնում է Tert.am-ը:
Նա երգչուհու ծննդյան 77-ամյակի առթիվ իր և Պուգաչովայի արխիվային լուսանկարներից է հրապարակել և հույս հայտնել հանդիպել նրա հետ:
«Կյանքիս մի հսկայական մաս, որը ես հիշում եմ և որով հպարտանում եմ։ Հրաշալի երգչուհի, հրաշալի կին։ Հավատում եմ, որ մենք կրկին կտեսնվենք։ Ծնունդդ շնորհավոր, Ալլա», – գրել է 58-ամյա Կիրկորովը:

















