Բլոգեր Մարիաննա Վարդանյանն Ինստագրամում ամուսնու՝ դերասան, երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանի հետ լուսանկարներ է հրապարակել և պատմել «Կրկին փորձիր» ֆիլմի մասին, հայտնում է Tert.am-ը:
«Իմ շատ սիրելի instaընկերներ. Էսքան «promotion»-ից հետո էլ նույնիսկ դեռ մարդիկ կան, ովքեր չգիտեն մեր նոր «Կրկին փորձիր» ֆիլմի մասին:
Գլխավոր դերերում՝ Գարիկ Պապոյան, Սոնա Մաթևոսյան, Լուիզա Ներսիսյան, Արմուշ, Մարիաննա Վարդանյան:
Սա իմ առաջին փորձն էր կինոյում, և մեծ ոգևորությամբ խաղացել եմ՝ մարմնավորել Արևիկին:
Եթե դեռ չեք տեսել, Երևանի բոլոր կինոթատրոններում ցուցադրվում է, մարզերում ևս հասանելի է, Ռուսաստանի մի շարք քաղաքներում և Լոս Անջելեսում ևս ցուցադրվում է, իսկ շատ շուտով ֆիլմը վերցնում ենք և գանք Եվրոպա:
Սպասեք շատ շուտով կտեսնվենք Ֆրանսիայի քաղաքներում և ոչ միայն»,- գրել է Մարիաննան:




















