«Իմ խաղաղությունը՝ քո կողքին». Շուշաննա Թովմասյանի տարբերվող ընտանեկան կադրերը

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու ռեժիսոր Վահե Սայանը Լոս Անջելեսում մեծացնում են իրենց երեք երեխաներին: Զույգի դուստրը՝ Էտնան, ծնվել է նախորդ տարվա ապրիլին, հայտնում է BRAVO.am-ը:

Թովմասյանն ընտանեկան մի քանի ֆոտոշարքով է կիսվել: Նախ հրապարակել է մեկամյա դստեր լուսանկարները՝ Զատկի տոնի թեմատիկայով, իսկ հաջորդ առիթը Մայրության և գեղեցկության տոնն էր:

«Սիրո սերունդների տոն: 3 հրաշալի մայր»,- Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքին կից նշված է լուսանկարահանումն իրականացրած Giraffe Kids & Family Photographer-ի ինստագրամյան էջում:

Դերասանուհին ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկարներով էլ չի մոռացել կիսվել: «Իմ խաղաղությունը՝ քո կողքին»՝ այսպես է բնութագրել նա կադրերը:

Իսկ ստորև ներկայացված տեսանյութով կիսվելիս գրել է. «Սիրում եմ այսպիսի պահերը, երբ ուղղակի կանգնած ես արեւի տակ, ոչ մի տեղ չես շտապում ու մի պահ զգում ես՝ ներսումդ ինչ-որ անսահման հանգստություն կա»: