Tiffany & Co.-ն ներկայացրել է Blue Book 2026 «Hidden Garden» բարձր զարդերի հավաքածուն

Ամերիկյան շքեղ զարդերի բրենդը ներկայացրել է իր նոր Blue Book 2026 «Hidden Garden» հավաքածուն, որը ներշնչված է բնության թեմաներից՝ կենդանական և բուսական աշխարհի մոտիվներով։ Զարդերում կիրառվել են թանկարժեք՝ ադամանդներ, շափյուղաներ, ակվամարիններ և այլ հազվագյուտ քարեր։ Դիզայններում առանձնանում են թիթեռների, թռչունների և մեղուների պատկերներ, ինչպես նաև բուսական ձևավորումներ, գրում է Radar-ը։

Հավաքածուն ներառում է մի քանի թեմատիկ շարքեր՝ «Butterfly», «Bird on a Rock», «Parrot», «Bee», «Jasmine» և այլ դիզայններ։ Ընկերության տվյալներով՝ հավաքածուն շարունակում է Blue Book-ի ավանդույթը՝ ներկայացնելով սահմանափակ և բարձրարժեք զարդեր՝ պատրաստված ձեռքով և նախատեսված բացառիկ հաճախորդների համար։