«Այն, ինչ հիմա կառուցում ենք, մի օր շատ ավելի մեծ իմաստ կունենա». Սաթենիկ Հազարյան

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը Կինոյի օրվա առթիվ, երեկ ինստագրամյան իր էջում հրապարակում է արել, հայտնում է Tert.am-ը: 

«Գիտե՞ք ինչն եմ ամենաշատը սիրում մեր մեջ, որ մենք միշտ մի քիչ ավելին ենք անում, քան հնարավոր է թվում։ Ոչ որովհետև հեշտ է, այլ որովհետև չենք կարող չանել։

Մենք բոլորս տարբեր ենք, տարբեր ճանապարհներով ենք եկել, բայց մի կետում շատ նման ենք՝ չենք դադարում փորձել։

Երբեմն սխալվում ենք, երբեմն կասկածում, բայց ամեն անգամ նորից սկսում ենք։ Ու երևի հենց էդ համառությունն է, որ պահում է մեզ միասին։

Ես վստահ եմ՝ էն, ինչ հիմա կառուցում ենք, մի օր շատ ավելի մեծ իմաստ կունենա, քան մենք պատկերացնում ենք։ Ու մինչև այդ՝ եկեք ուղղակի շարունակենք»,- գրել է դերասանուհին: