Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մանուկյանը հրապարակել է իր ու դերասան Վիլեն Սարգսյանի դստեր լուսանկարները, գրում է BRAVO.am-ը:
Նախորդ տարի իր զրույցներից մեկում Մանուկյանը նշել էր, որ Սառան սիրահարված է Դրամատիկական թատրոնին և ներկայացումներն անգիր գիտի։ Նա նաև պատմել էր, որ դուստրը սովորում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
Ավելի վաղ Bravo.am-ի հետ զրույցում դերասանուհու խաղընկեր Լիդիա Գրիգորյանն այն հարցին, թե իր մասին ֆիլմում դերասանուհիներից ո՞վ կկարողանա լավագույնս իրեն մարմնավորել, այսպես էր պատասխանել. «Էմմա Մանուկյանի և Վիլեն Սարգսյանի դուստրը՝ Սառան»:




















