Ռիհաննան առաջին անգամ դստեր հետ նկարահանվել է W Magazine-ի շապիկի համար

Ռիհաննան և նրա դուստրը լուսանկարվել են W ամսագրի շապիկի համար: Սա առաջին անգամն է, որ փոքրիկ Ռոքին հայտնվում է նորաձևության ամսագրում։

Ռիհաննան լուսանկարվել է Ռոքիին գրկին: Փոքրիկ աղջիկը, կարծես, հետաքրքրությամբ նայում է տեսախցիկին: Աստղը կրում է աչքի ընկնող մանուշակագույն գլխարկ և մուգ հագուստ՝ սպիտակ փոտրավոր օձիքով, մինչդեռ փոքրիկ աղջիկը Dior-ի հագուստով է: «Փոքրիկ Ռոքին իսկապես աշխատել է իր առաջին շապիկի վրա», – կից գրել է Ռիհաննան։

2025 թվականի սեպտեմբերին Ռիհաննան և A$AP Ռոքին ունեցան իրենց երրորդ զավակին՝ դստերը՝ Ռոքի Այրիշին: Նրանք նաև երկու որդիների՝ Ռիզ Աթելսթոունի և Ռայոթ Ռոուզի ծնողներ են: