- Խոյեր, ազատ ժամանակ սպասվածից շատ կունենաք: Այդ ընթացքում կարող եք երես տալ ինքներդ ձեզ, կոսմետիկ առողջարարական պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Ձեր նյարդային համակարգ շտապ օգնության կարիք ունի: Խնայեք ձեզ և խուսափեք կոնֆլիկտներից:
- Ցուլեր, թեթև մոտեցեք յուրաքանչոյւր խնդրի: Օրվա ընթացքում բոլոր հարցերը կկարգավորվեն: Նրանք, ովքեր առանձնապես չեն համակրել ձեզ, բարեհամբյուր կլինեն և, ցանկացած հարցում, կաջակցեն:
- Երկվորյակներ, Եթե ցանկանում եք դրական լիցքեր ստանալ, ապա երեկոյան չարժե մեկուսանալ: Միայնակությունը կարող է դառնալ դեպրեսիայի ու սթրեսի պատճառ: Ավելի շատ շփվեք մտերիմների հետ:
- Խեցգետիններ, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններում փորձեք նախաձեռնող լինել, բայց միևնույն ժամանակ, զգույշ եղեք, քանզի ձեր քայլերը կարողեն սխալ գնահատվել:
- Առյուծներ, առավել համբերատար և զուսպ եղեք, անգամ եթե գիտակցաբար հրահրում են ձեզ, այդ կերպ միայն կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից: Այն մարդիկ, ում սովոր եք վստահել, կխախտեն նախկին պայմանավորվածությունը:
- Կույսեր, այսօր ձեզ համար շատ ավելի հետաքրքիր է նոր փորձարկումներ կատարել, փորձել այն ամենն, ինչը նախկինում չեք արել: Ամեն ինչում ստեղխագործական մոտեցում ցուցաբերեք:
- Կշեռքներ, թեթև ֆլիրտը ձեզ մոտ հրաշալի կստացվի, այնպես որ՝ սիրային արկածների հավանականությունը մեծ է:
- Կարիճներ, նկատվում են սիրային հաջողություններ: Համբերատար եղեք և նախաձեռնող: Հաջողությունը սիրում է համարձակներին:
- Աղեղնավորներ, նոր գործեր չարժե ձեռնարկել: Այսօր չափազանց զգայուն եք, և ցանկացած դժվարություն ձեզ համար իրական աղետ է: Այդ իսկ պատճառով, նշանի շատ ներկայացուցիչներ ցանկություն կունենան կիսատ թողնել սկսած կարևոր գործերը:
- Այծեղջյուրներ, երկարաժամկետ նախագծերը կարող են անորոշ ժամանակով ձգձգվել, իսկ պատճառը ոչ միայն դուք եք, այլ նաև անբարենպաստ հանգամանքները:
- Ջրհոսներ, գործնական ակտիվությունն այսօր օգուտ կբերի: Դաշնակիցների ընտրության հարցում առաջնորդվեք գործնական շահերով, մի կողմ դրեք անձնական վերաբերմունքը:
- Ձկներ, ամեն բան լավ է, սակայն շարունակ մռայլ տրամադրության մեջ եք և ինչ-որ անախորժությունների եք սպասում, այն դեպքում, երբ դրա համար ոչ մի պատճառ չունեք: