Հ1-ի գործադիր տնօրենն արձագանքել է Լուսինե Թովմասյանին

Լուսինե Թովմասյանը դադարեցրել է համագործակցությունը Հանրային Հեռուստաընկերության հետ: Մասնավորապես, Թովմասնայնը հայտարարել էր, որ որ չի պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում։

Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն արձագանքել է Թովմասյանի հեռանալու որոշմանը:

«Լուսինե ջան, շարունակում եմ քեզ շատ սիրել և միայն հաջողություններ եմ մաղթում։ Հուսով եմ՝ մի օր կվերադառնաս Հանրային, ինչպես եղավ իմ կառավարման սկզբում»,- մեկնաբանություներում գրել է նա։