«31 տարիների ընթացքում ես սովորել եմ չհանձնվել». Թամարա Գևորգյանը նշել է ծննդյան տարեդարձը

Դերասանուհի Թամարա Գևորգյանը նշել է ծննդյան 31-րդ տարեդարձը: Նա Ինստագրամում նոր ֆոտոշարք է հրապարակել և կից գրառում արել, գրում է Tert.am-ը:

«31 տարիների ընթացքում ես սովորել եմ չհանձնվել, նույնիսկ երբ դժվար է եղել։
Սովորել եմ սիրել՝ առանց վախի, զգալ՝ ամբողջ սրտով, և առաջ գնալ՝ նույնիսկ կասկածների միջով։ 
Այսօր ես ինձ խոստանում եմ, լինել ավելի մեղմ իմ հանդեպ, ավելի շատ հավատալ իմ ուժերին, և երբեք չմոռանալ ով եմ ես իրականում։

Թող այս տարին լինի իմ աճի, իմ հաղթանակների, իմ խաղաղության և մեծ սիրո տարին։
Ես արժանի եմ լավագույնին։ Եվ ես դա կստանամ»: