Անի Երանյանի 35-ամյակի լուսանկարները

Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասանուհի Անի Երանյանը կիսվել է ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված խնջույքի լուսանկարներով: Նա խոստովանել է, որ 35-ամյակը նշելուց մի քանի ամիս անց միայն հերթը հասավ ֆոտոշարքը հրապարակելուն: Գրում է BRAVO.am-ը:

Դերասանուհին շնորհակալություն է հայտնել սիրելի և հարազատ մարդկանց, ովքեր օրը դարձրել են հիշարժան:

Ավելի վաղ նա գրել էր, որ դարձել է այն կինը, ով չի սպասում, որ կյանքը հեշտ լինի. «Հենց ինքս եմ դարձել նրա լռությունը, փոթորիկը և լույսը։ Իմ երջանկությունը պատահականություն չէ. իմ որոշումն է՝ անկախ ամեն ինչից գեղեցիկ ապրել»: