Gucci-ն վերաթողարկում է իր ամենահայտնի՝ 1,100 ֆունտ արժողությամբ մետաքսե վերնաշապիկը, որը 1995 թվականին հայտնի էր դարձել Քեյթ Մոսի և Մադոննայի շնորհիվ։ Այն ժամանակ վերնաշապիկը դարձել էր 90-ականների նորաձևության խորհրդանիշներից մեկը, իսկ այժմ՝ 31 տարի անց, այն կրկին ներառվել է բրենդի նոր հավաքածուում՝ Gucci-ի ստեղծագործական տնօրեն Սաբատո Դե Սարնոյի նախաձեռնությամբ։ Հայտնում է Radar-ը:
Վերնաշապիկը, որն սկզբնական շրջանում շատ արագ էր սպառվել, այսօր արդեն իսկական հազվագյուտ գտածո է համարվում։ Վերավաճառքի շուկաներում դրա գինը հասնում է նույնիսկ 3,778 ֆունտի՝ մի քանի անգամ գերազանցելով սկզբնական արժեքը։ Gucci-ն այս վերադարձը ներկայացնում է որպես «Generation Gucci» գաղափարի մաս։ Այս քայլով բրենդը ոչ միայն վերակենդանացնում է իր պատմական հիթերից մեկը, այլև ցույց է տալիս, որ նորաձևության մեջ դասական նմուշները երբեք չեն կորցնում իրենց արժեքը։
















