Անի Խաչիկանը շարունակում է ճանապարհորդել և բացահայտել աշխարհը: Դերասանուհին հասել է Տիբեթ և Ինստագրամի իր էջում կիսվել նոր լուսանկարներով:
«Փոքր ժամանակ հիշում եմ` ինչքան շատ էին մեծերը ուզում ապագան իմանալ. էլ բաժակ նայելով, էլ պայծառատեսներով, էլ քարտերով, էլ երազահանով, աստղագուշակով, հիմա ավելացել են գործիքները, բայց ես մեկ ա հետ եմ գնում մանկություն ու էլի գրկում եմ փոքր Անիին, շնորհակալություն ասում, որ երազելա իմ համար էս կյանքը, որի մեջ հիմա ապրում եմ:
Ձեր ապագան տեսնողը դուք եք, սկսեք հենց հիմա: Անի, կծեմ թշերդ, էս ինչ լավ տեղեր ես ինձ հասցրել»,- գրել է դերասանուհին:















