«Ինձ օգնում է մեր տան սերն ու համերաշխությունը». Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը՝ գեղեցկության, խնամքի և ներդաշնակ լինելու մասին

ShowBiz.am-ի զրուցակիցը դերասան, երգիչ Գոռ Հակոբյանի կինն է՝ Հրուշ Մնոյանը: Դերասանի կինը գրեթե միշտ աչքի է ընկնում իր գեղեցիկ, խնամված արտաքինով, ոճով, տարբեր look-երով և պարբերաբար հրապարակվող նոր լուսանկարներով. Հրուշը բավականին ակտիվ է Ինստագրամում և հետևորդներին ցույց է տալիս իր և Գոռի երեխաներին, միասին անցկացրած ժամանցը, հանգիստը, ինչպես նաև՝ իր հագուստն ու դիմահարդարումը: Հրուշի հետ զրուցել ենք ամռան տապին խնամքի ու գեղեցիկ մնալու իր տարբերակների ու գաղտնիքների մասին:
Որպես 2 երեխաների մայր և միշտ խնամված կին՝ նա իր խորհուրդն է տալիս երիտասարդ աղջիկներին և պատմում իր համար կարևոր կետերի մասին:
«Կինը պետք է լինի գեղեցիկ և խնամված անկախ տարվա եղանակից։ Ամեն եղանակ ունի խնամքի իր մեթոդները ։ Ամռանը Ես խորհուրդ կտամ օգտագործել արևապաշտպան քսուկներ և հնարավորության դեպքում չշպարվել կամ քիչ շպարվել, և, իհարկե, խուսափել շոգից»։
Չնայած առօրյա ու կենցաղային հոգսերին, երեխաների հետ շատ ժամանակ անցկացնելուն և հոգնելուն՝ նա վստահ է, որ պետք չի տարվել այդ հոգսերով և անտեսել արտաքին տեսքը: Ինչպես Հրուշն է նշում, օրվա ընթացքում, անպայման, պետք է ժամանակ հատկացնել սեփական արտաքինի և խնամքի համար:
Դերասանի կինը խոստովանում է, որ ամեն ինչ չէ, որ 100 %-ով հասցնում է, թեև բոլորը ասում են, որ ամեն ինչ շատ լավ ստացվում է իր մոտ, բայց, այնուամենայնիվ, միշտ մի գործ կիսատ մնում է:
ժամանակը չի հերիքում, սակայն Հրուշը գիտի այդ ամեն մեջ լավատեսություն փնտրել և գտնելու իր տարբերակը. «Ինձ օգնում է մեր տան սերն ու համերաշխությունը. ուղղակի սիրել և հարգել իրար. ամեն ինչ բխում է դրանից»,-վստահեցնում է նա:
Հրուշը երիտասարդ աղջիկներին նաև խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում հաճախել մարզասրահ, մարզվել անհատական ընտրված ծրագրով, հաճախել լողավազան: Ինքն անձամբ կիրառում է այս կետերը և կարծում է, որ դրանք շատ կարևոր են գեղեցիկ, ուժեղ տեսքի և ինքնավստահության համար:
Սնունդի հարցում Հրուշը, թեև հորդորում է սնվել ճիշտ ու գրագետ, սակայն քաջ հասկանում է, որ դա ոչ միշտ է պահպանվում, և հաճախ են մարդիկ խախտում այդ կանոնը. «Ամեն դեպքում, կանանց խորհուրդ կտամ երեկոյան ժամերին օրգանիզմը չծանրաբեռնել և օգտագործել շատ ջուր»:
 
Նյութը՝ Կիմա Միրզոյանի