Վտանգավո՞ր է կիտրոնով թեյը

Խանութից գնված կիտրոնների կեղևը կարող է պարունակել ոսկ և վնասակար քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են մրգերը տեղափոխման ընթացքում մշակելու համար։  MIR 24-ի հաղորդմամբ, այդ իսկ պատճառով փորձագետ Անաստասիա Լեբեդևան խորհուրդ չի տալիս խանութից գնված կիտրոնները կեղևով օգտագործել։

Բացառություն են կազմում օրգանական կամ տնական կիտրոնները։ Նման մրգերի կեղևը անվտանգ է ուտելու համար, բայց այն պետք է մանրակրկիտ լվացվի։

Կիտրոնի կեղևը կարող է նաև վտանգավոր լինել երիկամների, լեղապարկի կամ ստամոքս-աղիքային հիվանդություններով տառապող մարդկանց համար՝ օքսալատների պատճառով, որոնք կարող են քարերի առաջացման պատճառ դառնալ։

Աղբյուրը` Panorama.am