Արթուր Խաչենցն ու Անժելիկա Ավանեսյանը սպասում են իրենց առաջնեկին

Երգիչ, երգահան Արթուր Խաչենցը և Արցախի պարի պետական անսամբլի պարուհի Անժելիկա Ավանեսյանը շուտով ծնողներ կդառնան։ Ուրախալի լուրն ամուսինները հայտնել են ֆոտոշարքով ու տեսանյութով։ Գրում է BRAVO.am-ը:

Անժելիկա Ավանեսյանը երեկ նշել է նաև ծննդյան 30-ամյակը, այնպես որ զույգը կրկնակի շնորհավորանքներ է ընդունել։

Խաչենցն ու Ավանեսյանն ամուսնացել են նախորդ տարվա օգոստոսին, իսկ ծանոթ են նրանք շատ վաղուց։ Առաջին անգամ տարիներ առաջ հանդիպել են Ստեփանակերտում։