Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այս տարի կդառնա 40 տարեկան: Նա անկեղծացել է, որ կյանքն իրեն սովորեցրել է մի պարզ բան՝ երբեք որևէ մեկին, որևէ բան պետք չէ ապացուցել։ Գրում է BRAVO.am-ը:
«Յուրաքանչյուրը քո մեջ տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել, մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է հարմար»,- այս տողերով նա կիսվել է սոցցանցային իր էջերում:
Ավդալյանը հասկացել է, որ սեփական էներգիան չափազանց արժեքավոր է, որ այն վատնի բացատրությունների վրա. «Ով պետք է հասկանա՝ կհասկանա առանց խոսքերի, ով ոչ՝ նույնիսկ հազարավոր բառերը քիչ կլինեն»։
Նա խորհուրդ է տալիս անիմաստ պայքարի փոխարեն ընտրել ձեր խաղաղությունն ու ձեզ կառուցելու ճանապարհը:
















