Երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Օրլովան Ինստագրամում ավագ որդու հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։ Գրում է Tert.am-ը:
«Իմ առաջին, իմ սիրելի, հրաշալի, խելացի, բարի, իսկական ընկեր, իմ որդին, շնորհավոր ծնունդդ։ Արդեն 25 տարի ես այդպիսի հրաշալի մարդու մայր եմ։ Իմ հպարտությունը, իմ աջակցությունը և իմ խրախուսանքը ամեն ինչում։ Ես քեզ շատ եմ սիրում։ Եվ իմացիր, որ ես միշտ քո կողքին կլինեմ՝ անկախ ամեն ինչից։
Նայում եմ լուսանկարներին, և կողքիս մի մեծահասակ տղամարդ կա, նա ինձանից մեծ է թվում»,- գրել է երգչուհին։
















