Քեմերոն Դիասը և Բենջի Մեդենը իրենց ընտանիքում նոր անդամ ունեն։ Դերասանուհին լույս աշխարհ է բերել իր երրորդ երեխային։
Երաժիշտը Քեմերոնի և Բենջիի ծննդյան մասին հայտարարել է իր սոցիալական ցանցերում։ Մեդենը հրապարակել է ծովահենների նավի լուսանկար և մանկական նկարներ։ «Քեմերոնը և ես ուրախ ենք և իսկապես երջանիկ ենք հայտարարելու մեր երրորդ երեխայի՝ Նաուտաս Մեդենի ծննդյան մասին։ Բարի գալուստ աշխարհ, որդի՛ս», – գրել է Քեմերոնի ամուսինը իր բլոգում։
Բենջին նաև նշել է, որ ինքն ու Դիասը սիրում են իրենց ընտանեկան կյանքը։ «Մեր երեխաները առողջ և երջանիկ են, և մենք շատ շնորհակալ ենք դրա համար», – կիսվել է Քեմերոնի ամուսինը։


















