«Դիմել եմ հոգեբույժի ու նա ինձ փրկել է». Աննա Մանուչարյանը՝ ամուսնալուծվելու ու դեպրեսիայի մասին

«Ամուսնալուծվելուց հետո երկար ժամանակ հակադեպրեսանտներ եմ խմել, դիմել եմ հոգեբույժի, շատ երկար ժամանակ դեպրեսիայի մեջ էի, բայց աչք էի փակում, ինքս ինձ չէի խոստովանում, որ ունեմ խնդիր:

Երկար դժվար ճանապարհ անցնելուց հետո սկսեցին ուժեղ գլխացավեր: Երկար ստուգոըմներից հետո պարզվեց, որ առողջական խնդիր չունեմ ու շատ լավ բժիշկ ինձ խորհուրդ տվեց դիմել հոգեբույժի: Ես հոգեբույժ բառից միշտ վախեցել եմ, բայց այդ մասնագետն ինձ փրկեց»,- Tert.am Life-ի «No ֆիլտր» հաղորդման շրջանակներում պատմել է դերասանուհի Աննա Մանուչարյանը: