«Գեղեցկությունը շատ է խանգարում կարծրատիպերի պատճառով». Սոֆյա Պողոսյան

Վերջին շրջանում լուսանկարիչ Վիգեն Մնոյանի «Պորտֆոլիո» շարքը հաճախ է համալրվում: Նրա հերթական հերոսուհին դերասանուհի Սոֆյա Պողոսյանն է: Գրում է BRAVO.am-ը:

Լուսանկարիչը նրանից հետաքրքրվել է, թե որքանով է գեղեցկությունն օգնում կամ խանգարում կարիերայում:

«Կարծում եմ՝ երկու կողմն էլ ունի: Շատ խանգարում է, որովհետեւ քեզ սկսում են կարծրատիպային վերաբերվել, եւ ստիպված ես լինում անընդհատ ապացուցել, որ արտաքինից բացի, կա եւ ներքին խորություն կամ տաղանդ ու շնորհ: Երեւի, նաեւ օգնում է: Չգիտեմ»,- խոստովանել է Սոֆյա Պողոսյանը: