Ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտասահմանյան մամուլում սկսել է շրջանառվել նախագահ Արմեն Սարգսյանի նոր լուսանկարները Քիմ և Քորթնի Քարդաշյանների հետ։ Լուսանկարում Քարդաշյան քույրերը թևանցուկ բարձրանում են նախագահի հետ, իսկ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը, նրանց հետևից է գալիս։ Նշենք, որ երեկվանից այս լուսանկարները բուռն քննարկումների առիթ են դարձել սոցցանցերում, ոմանք էլ նույնիսկ կատակներից չեն խուսափել։
Բրիտանական մամուլը ևս անդրադարձել և լրացուցիչ լուսանկարներ է հրապարակել Քարդաշյանների այցից ու նրանց հանդիպումից։