Դերասանուհի Անի Խաչիկյանը յուրահատուկ, փոխակերպող ճանապարհորդություն է կատարել Տիբեթ, որտեղ անցկացրած անմոռանալի օրերի մասին պատմել է իր հրապարակումներում: Գրում է BRAVO.am-ը:
«Ինչ տեսա ու ապրեցի, զգացի, լսեցի, քայլեցի, պատմել հնարավոր է, բայց այ թարգմանել չեմ կարող, ու կան բաներ, որ պետք էլ չէ: Պատմությունը բացվում է անցնողին: Անպատմելին՝ հոգատարությամբ մոտեցողին ի սրտե մաղթում եմ անցնել այս հողին ապրող մարդկանց միջով կամ այս մարդկանցով ապրված հողով՝ բացառիկ պարզության ու ազնվության տարածություն, աշխարհի տանիք: Տիբեթ, ես հաստատ կվերադառնամ»,- գրել է նա:
Ավելի վաղ դերասանուհին շնորհակալություն էր հայտնել փոքր Անիին, որ իր համար երազել է այն կյանքը, որը հիմա ապրում է. «Անի, կծեմ թշերդ, այս ինչ լավ տեղեր ես ինձ հասցրել: Ձեր ապագան տեսնողը դուք եք: Սկսեք հենց հիմա»:




















