Լոնդոնը Time Out հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն քաղաքը մշակույթի համար։ Վարկանիշը կազմվել է ավելի քան 24 հազար մարդկանց հարցումների և փորձագետների գնահատականների հիման վրա։ Քաղաքը բարձր գնահատական է ստացել իր թատրոնների, թանգարանների, արվեստի պատկերասրահների, գրական փառատոնների, կենդանի երաժշտության ու հումորի հարուստ մշակութային կյանքի համար։
Լոնդոնի փոխքաղաքապետ Ջասթին Սայմոնսը նշել է, որ մշակույթը քաղաքի «ԴՆԹ-ն» է և տարեկան շուրջ 64 միլիարդ ֆունտ է բերում տնտեսությանը։ Time Out-ի ցանկում երկրորդ տեղում Փարիզն է, իսկ երրորդում՝ Նյու Յորքը։
Լոնդոնցիները հատկապես կարևորել են այն, որ քաղաքում մշակույթը հասանելի է գրեթե բոլորին․ այստեղ կարելի է անվճար այցելել աշխարհի լավագույն թանգարաններից ու պատկերասրահներից շատերը։
«Լոնդոնում դու միշտ մի քանի քայլ հեռու ես ինչ-որ տպավորիչ բանից»,- ասել է բրիտանացի արտիստ Ջինջեր Ջոնսոնը։















