Քայլի Ջենները խոստովանել է, որ վախենում էր ծնողներին պատմել իր հղիության մասին 19 տարեկանում

Քայլի Ջենները որոշել է Ջեյք Շեյնի Therapuss փոդքասթի ժամանակ հիշել իր կյանքի ամենաանձնական շրջաններից մեկը՝ իր առաջին հղիությունը։

Քայլին հղիացել է իր դուստ Սթորմիով, երբ 19 տարեկան էր։ Ջենների խոսքով՝ նա շատ էր անհանգստանում և վախենում էր իր ընտանիքի արձագանքից։ Բայց ներքուստ, խոստովանել է, որ գիտեր, որ պատրաստ է մայր դառնալ։

Հետագայում Քայլին վերջապես ամեն ինչ պատմել է մորը։ Եվ, ինչպես պարզվել է, ընտանիքի անդամներից ոչ մեկը զայրացած չէր իր վրա։ Այդ շրջանը Ջենների կյանքի ամենագաղտնի շրջաններից մեկն էր։ Նա կտրուկ դադարեց հայտնվել հասարակական միջոցառումներին, և պապարացիները գործնականում չէին կարողանում նկատել նրան, քանի որ մոդելը անընդհատ թաքնվում էր նրանցից։ Երկար ժամանակ երկրպագուները չէին կարողանում հասկանալ, թե ինչ էր պատահել։ Այնուհետև նա տեսանյութով հայտարարություն հրապարակեց, և ամեն ինչ պարզ դարձավ։

Քայլին բացատրել է, թե ինչու որոշեց թաքցնել իր հղիությունը հանրությունից։ Նրա խոսքով՝ նա հազիվ էր դուրս գալիս տնից՝ փորձելով պաշտպանվել հանրության ուշադրությունից։ Սթորմիի ծննդյան մասին հրապարակային հայտարարությունից հետո, աստղը, իր իսկ խոստովանությամբ, երեք ժամ լաց է եղել. այդ զգացողությունն այնքան ուժեղ էր, որ նա վերջապես իր ուսերից մի հսկայական բեռ է թոթափել։