Դուա Լիպայի՝ թանկարժեք ադամանդներով նախահարսանեկան երեկույթը

Երգչուհի Դուա Լիպան ու դերասան Քալում Թըրները պատրաստվում են ամուսնանալ: Ինչպես ավելի վաղ հայտնել է Daily Mail-ը, նրանք պլանավորում են երկօրյա հարսանիք անել Պալերմոյում: Գրում է BRAVO.am-ը:

Իսկ մինչ զույգի մեծ թիմը զբաղվում է կազմակերպչական հարցերով, նրանք ժամանակն իզուր չեն կորցնում: Դուա Լիպան Իբիցայում նախահարսանեկան երեկույթ է կազմակերպել ու ցուցադրել 300 հազար դոլար արժողությամբ զարդերի հավաքածուն:

«Ֆանմաքսինգն (Funmaxxing) ինտերնետային ժարգոնային տերմին է, որը նկարագրում է հաճույքը միտումնավոր առավելագույնի հասցնելու ձգտումը», – լուսանկարներին կից գրել է Լիպան: 

Լուսանկարներից մեկում նրա ականջներին շողում են 41 հազար դոլար արժողությամբ Bulgari Serpenti Viper ականջօղերը: Կոկտեյլային երեկույթի համար երգչուհին ընտրել էր GCDS-ի սեւ ժանյակե մինի զգեստ, որը ստեղծել է նրա մտերիմ ընկեր Ջուլիանո Կալցան, Christian Louboutin-ի երկարաճիտ կոշիկներն ու 7 հազար դոլար արժողությամբ Bulgari Serpenti Viper վզնոցը ամբողջացնում էին կերպարը։

Հյուրերի թվում են եղել նրա մտերիմ ընկերուհիներ Միա Թոմլինսոնը եւ Սառա Լիսանդերը, կրտսեր քույր Ռինան, դիզայներներ Սիմոն Պորտե Ժակմյուսը եւ Կալցան։