Ֆրանսիական Dior նորաձևության տունը նախատեսում է սահմանափակել գների բարձրացումը՝ վաճառքների անկման ֆոնին հաճախորդներին վերադարձնելու նպատակով։ Dior-ի գլխավոր տնօրեն Դելֆին Առնոյը հայտարարել է, որ վերջին տարիներին շքեղության ոլորտում չափազանց բարձր գները սկսել են վանել գնորդներին։ Գրում է Radar-ը:
Նրա խոսքով՝ Lady Dior պայուսակի գինը 2023 թվականից չի փոխվել՝ բացառությամբ որոշ երկրների, որտեղ արժույթների փոխարժեքն է փոփոխվել։ Բրենդը նաև նոր ստեղծագործական ուղղություն է որդեգրել։ Նոր հավաքածուները ներկայացրել է Ջոնաթան Անդերսոննը, որի աշխատանքներում ներառվել են ավելի մատչելի գնային տարբերակներ։















