Ֆրանսիայում կէկրանավորեն Լուվրի կողոպուտի պատմությունը

Ֆրանսիացի կինոգործիչները պլանավորում են էկրանավորել Լուվրի կողոպուտի իրադարձությունները, հայտնում է Le Figaro-ն։

Ռեժիսոր Ռոմեն Գավրասը, ըստ լուրերի, սկսում է աշխատել վավերագրական հետաքննության վրա հիմնված նախագծի վրա։ Առաջիկա ֆիլմի սցենարը հիմնված կլինի երեք լրագրողների՝ Ժան-Միշել Դեկյուժիի, Ժերեմի Ֆամ-Լեի և Նիկոլա Տորենի գրքի վրա, որի թողարկումը նախատեսված է մայիսի 27-ին։

Ֆիլմի մանրամասները դեռևս գաղտնի են մնում. ո՛չ աշխատանքային վերնագիրը, ո՛չ էլ հավանական գլխավոր դերասանները չեն հայտարարվել։ Այնուամենայնիվ, նախնական գնահատականներով՝ պրեմիերան կկայանա 2028 թվականին։