Քիմ Քարդաշյանը Փարիզում զենքի սպառնալիքով իրեն կողոպտած հանցագործներից պահանջել է ընդամենը մեկ եվրո փոխհատուցում: Աստղից գողացել էին 10 միլիոն դոլարի զարդեր։
Կողոպուտը տեղի է ունեցել 2016 թվականին, երբ մի խումբ հարձակվել է աստղի վրա Նորաձևության շաբաթվա ընթացքում հյուրանոցի իր համարում, կապկպել և բերանը փակել։ Գողացված արժեքավոր իրերի մեծ մասը դեռևս անհետ կորած է, այդ թվում՝ 4 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին՝ 18.88 կարատանոց ադամանդով, որը Քարդաշյանին նվիրել էր նրա նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը։
Այս շաբաթվա սկզբին Քիմի փաստաբան Լեոնորա Հեններիկը քաղաքացիական դատարանում հայտարարել է, որ իր հաճախորդը պահանջում է միայն «խորհրդանշական 1 եվրո» փոխհատուցում։ Վճարումը կկատարեն ութ անդամից բաղկացած խմբի չորս հիմնական անդամները։
Բարձր մակարդակի դատավարությունը տեղի է ունեցել անցյալ տարի, և խմբի պարագլուխ Աոմար Այթ Հեդաշը գրավոր ներողություն է խնդրել Քարդաշյանից։
Դատարանում Քիմը պատասխանել է. «Ես գնահատում եմ ձեր նամակը։ Ես ներում եմ ձեզ տեղի ունեցածի համար, բայց դա չի փոխում հույզերը, զգացմունքները և տրավման, այն, թե ինչպես է իմ կյանքը ընդմիշտ փոխվել»։
Աիթ Հեդաշը ստացել է առավելագույնը՝ ութ տարի ազատազրկում: Մեղադրյալների մեծ մասը բանտարկվել է 2017 թվականի հունվարին, իսկ ավելի ուշ ազատ արձակվել գրավի դիմաց՝ տարիքի և վատթարացող առողջության պատճառով:














