Երաժշտական պրոդյուսեր, երգահան և երգիչ Մաքսիմ Ֆադեևն Արման Հովհաննիսյանի հետ եղել է Գեղարդի վանքում: Այցի տեսանյութով նա կիսվել է Ինստագրամի իր էջում և պատմել իրենց համագործակցության մասին:
Պարզվում է՝ Ֆադեևը և Հվոհաննիսյանը զուգերգ են ձայնագրել: Գրում է BRAVO.am-ը:
«Վաղուց ցանկանում էի երգեր գրել այն հանրապետությունների մասին, որոնք կապված են իմ կյանքի, հիշողությունների ու մանկության հետ»,- նշել է երգահանը:
Նա հավելել է, որ «Արմենիան»-ն 15 հանրապետություններին նվիրված շարքի երկրորդ ստեղծագործությունն է:
Զուգերգի պրեմիերան նախատեսված է մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը:














