Սերժ Թանկյանը հերքել է Փաշինյանի հայտարարությունը, թե SOAD-ը Երևանում հուլիսին համերգ է տալու

Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հուլիսին System of a Down-ը Երևանում համերգ է տալու։

«SOAD-ը Երևանու՞մ։ Սրա հետ կապված, կարծես, շփոթմունք կա։ Մենք պլանավորում էինք համերգ ունենալ այս տարվա հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել այն լոգիստիկ և ժամանակային բարդությունների պատճառով։ Մենք դրա մասին կհայտարարենք, երբ պարզ լինի նոր ժամկետը»,- գրել է Թանկյանը Ինստագրամում։

ՔՊ-ի վարչապետի թեկնածուն համերգի մասին ասել էր երեկ քարոզարշավի ժամանակ։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ խումբը Երևանում համերգ է տվել 2015 թվականին: Այն տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում և նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: