«Քեզ ունենալը իմ կյանքի ամենաջերմ զգացողություններից է»․ Իրինա Թովմասյանը՝ դստեր հետ Փարիզում

Մոդել, հաղորդավար Իրինա Թովմասյանն Ինստագրամում ավագ դստեր՝ Մեգիի հետ լուսանկարներ է հրապարակել Փարիզից։ Գրում է Tert.am-ը:

«Քեզ ունենալը իմ կյանքի ամենաջերմ զգացողություններից է… Դու այն մարդն ես, ում ներկայությունից ամեն ինչ ավելի լուսավոր է դառնում։

Դու իմ խաղաղությունն ես, իմ ուժը, իմ սերը, իմ ամենաջերմ անկյունը։ Քեզ հետ ամեն ինչ ավելի գեղեցիկ է, ավելի լիարժեք, ավելի երջանիկ։

Ու ամեն օր ավելի շատ եմ հասկանում, թե ինչքան անսահման եմ սիրում քեզ, իմ արևիկ»,- լուսանկարներին կից գրել է Թովմասյանը։

Ավելի վաղ, Tert.am Life-ի No ֆիլտր հաղորդման շրջանակներում պատմել էր, որ Մեգին սովորում և ապրում է Փարիզում, և նրա հետ բաժանումն իր համար չափազանց բարդ էր։