2000 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր:
Աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է: Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում:
Տեսողության համաշխարհային օրը կոչված է ուշադրություն սևեռելու կուրության խնդրին, տեսողության խանգարմանը և տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնմանը:
Տեսողության համաշխարհային օրը կազմակերպելու համար մասնակցում են տեսողության նախապահպանության և տեսողության վերականգնման բնագավառի ԱՀԿ-ի բոլոր գործընկերները