Նոր կադրեր՝ Վլադիմիր Մսրյանի ու Հռիփսիմե Նահապետյանի մասնակցությամբ «Մոնթե» ֆիլմից

Հայաստանի և Արցախի հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ է նկարահանում «Genetic Production»-ը: «Մոնթե» ֆիլմի գլխավոր դերակատարը Վլադիմիր Մսրյանն է, իսկ Մելքոնյանի կնոջը՝ Սեդային, մարմնավորում է Հռիփսիմե Նահապետյանը: Գրում է BRAVO.am-ը:

Պրոդյուսեր Նոնո Սարգսյանը նկարահանումներից լուսանկար է հրապարակել, որում հորեղբոր՝ Վազգեն Սարգսյանի ու Մոնթե Մելքոնյանի դերակատարներ Խորեն Լեւոնյանն ու Վլադիմիր Մսրյանն են:

«Անցյալն ու ներկան՝ իրար խառնված: Երբ քարանում ես ու իսկապես խառնում ժամանակն ու իրականությունը: Շատ թանկ նկար ինձ համար: Իմ հերոսները»,- գրել է նա:

««Մոնթե» ֆիլմը պատմում է Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին ու հիմնված է իրական փաստերի վրա: Պատմությունն ու փաստերը պատմվել ու հաստատվել են Մոնթե Մելքոնյանի կնոջ` իմ շատ սիրելի տիկին Սեդա Մելքոնյանի կողմից»,- ավելացրել է Սարգսյանը:

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերին:

Ավելի վաղ Genetic Production-ը ներկայացրել է «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը: