Ավարտվել է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», շնորհվել է «Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» ֆիլմին։ Ռուս ռեժիսոր և սցենարիստ Անդրեյ Զվյագինցևի «Մինոտավր» ֆիլմը արժանացել է 2026 թվականի Գրան պրիին։
Կլոդ Շաբրոլի «Անհավատարիմ կինը» դասական դրամայից ոգեշնչված՝ «Մինոտավրոս»-ը պատմում է 2022 թվականի սեպտեմբերին մասնակի զորահավաքի ժամանակ հարուստ ռուսական ընտանիքի մասին։ Ֆիլմը միահյուսում է անձնական հակամարտությունը ժամանակակից իրականությունների, հունական դիցաբանության և ռեժիսորի ծանոթ թեմաների՝ կոռուպցիայի, կոնֆորմիզմի և բարոյական աստիճանական անկման հետ:
forbes.ru-ն գրում է, որ Զվյագինցևը առաջին ռուս ռեժիսորն է, որը մեծ էկրանին պատմում է Ռուսաստանի նորագույն պատմությունը: Մրցանակաբաշխության ժամանակ ռեժիսորը բեմից դիմել է Ռուսաստանի նախագահին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները:
«Շփման գծի երկու կողմերում միլիոնավոր մարդիկ այժմ երազում են միայն մեկ բանի մասին. անթիվ սպանությունների վերջը դրվի: Եվ միակ մարդը, ով կարող է դադարեցնել այս կոտորածը, դուք եք, Ռուսաստանի Դաշնության պարոն նախագահ: Վերջ տվեք։ Ամբողջ աշխարհը սպասում է դրան», – ասել է Զվյագինցևը:
dw.com-ը գրում է, որ հանդիսատեսը նրա խոսքերը ողջունել է ծափահարություններով:
Պեսկովը հրաժարվել է ռեժիսորի հակապատերազմական ուղերձը փոխանցել Ռուսաստանի նախագահին։
«Զվյագինցևը երբեք չի դատապարտել Դոնբասում Կիևի ռեժիմի կողմից իրականացված արյունալի կոտորածը։ 2014 թվականից, երբ պատերազմը սկսվեց, եթե նա դա աներ այն ժամանակ, հավանաբար կունենար քվեարկելու իրավունք։ Բայց հիմա նա այդ իրավունքը չունի», – «Մեդուզա»-ն մեջբերում է Դմիտրի Պեսկովի խոսքերը մայիսի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ, Պուտինի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ինքը մտադիր չէ Զվյագինցևի կոչը փոխանցել Ռուսաստանի նախագահին և չի կարծում, որ «ուրիշ որևէ մեկը կանի դա»։
Զվյագինցևը նույնպես արձագհանքել է Պեսկովի հայտարարությանը, մասնավորապես նշլով. «Այո՛, դա բացարձակապես ճիշտ է. ես ձայնի իրավունք չունեմ, ինչպես որ այսօր հարյուր միլիոնավոր ռուսներ չունեն այն։ Որովհետև դուք երբեք չեք լսել նրանց ձայնը։
Ոչինչ, բացի վշտից ու արցունքներից, ոչինչ, բացի հիասթափությունից և դեպրեսիվ անտարբերությունից, ոչինչ, բացի երիտասարդների ոչնչացումից, որոնք երկրին անհրաժեշտ են կյանք և ապագա կառուցելու համար: Առջևում ոչ մի լավ բան չի սպասվում, եթե կանգ չառնեն»։
Աղբյուրը` Panorama.am















